Կույրերի կարցիկ

Օրը ցերեկով

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1.Առակը համառոտ պատմի՛ր: Մի օր երեք չորս հոգով կույրերը գնում են դուրս,

ճանհապարին  մի փիղ ենհանդիպում  նրանցից մեկ դիպչում է  մարմնին ու մտածում է պատ է։

2.Ի՞նչ է սովորեցում առակը:առակ մեզ սովորացրեց որ կուեր լինել վատ բանե։

3.Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

4.Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք –երրորդ

Ութ – ութերորդ

Չորս –չորորդ

Վեց – վեցերորոդ

Յոթ –յոթերորդ

Մեկ -մեկերորդ

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

  1. Շարունակի՛ր նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնումե շուկայմ ձմերուկեն վաճառում։

Դու մի ասի, էդ քարի  տակ ,մի նապաստակ է թաքնված լինում։

Մի էշի ձու առա, ճանվփին գլորվեց քուռակ  դուրս եկավ։

  1. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:  Անխելք էր, միամիտ։
  1. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը։

Էշի բեռն ինչքան ծանր լինի, այնքան թեթև կգնա:

  1. Գտի՛ր էլի առածներասացվածքներորոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:Խելոքին  գերի եղիր, անխելքին սիրելի մի եղիր։ Գժի համար ամեն օր զատիկ է։
  1. Հորինի՛ր. «Էշի ականջում քնածը»մեր մոտ կռիվ է սկսվե ադրբեջացիների հետ սաղ հավաքվելեն իսկ մեր  հարեվան հաեիկ իրա համար պռագուլկաիա գնացել։