Կույրերի կարցիկ

Օրը ցերեկով

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1.Առակը համառոտ պատմի՛ր: Մի օր երեք չորս հոգով կույրերը գնում են դուրս,

ճանհապարին  մի փիղ ենհանդիպում  նրանցից մեկ դիպչում է  մարմնին ու մտածում է պատ է։

2.Ի՞նչ է սովորեցում առակը:առակ մեզ սովորացրեց որ կուեր լինել վատ բանե։

3.Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

4.Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք –երրորդ

Ութ – ութերորդ

Չորս –չորորդ

Վեց – վեցերորոդ

Յոթ –յոթերորդ

Մեկ -մեկերորդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *