18.03.2021

  1. Լրացրո՛ւ բաց թողնված թվերը:

 

2537, 2538, 2539,2540,2541,2542,2543, 2544

42537, 42538, 42539, 42540,42541,42542,42543, 42544

 

  1. Համեմատի՛ր (<, >, =):

 

4500 – 900        < 4500 – 1900
3600 – 2700        = 4600 –  3700
4236 – 3125        < 2897 – 1548
2300 + 1600         = 1300 + 2600
4251 + 3438          < 4438 + 3251
1832 + 3143         < 2546 + 3253
34281         > 34260
58424         < 58500
12698         > 12598

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

 

  1 հատը 2 հատ 5 հատ 7 հատ
մատիտ 70 140 350 490
վրձին 300 600 1500 2100
սրիչ 200 400 1000 1400
ջրաներկ 400 800 2000 2800
նոթատետր 2000 4000 10.000 18.000
բառարան 5000 10.000 25.000 35.000

 

 

Որքա՞ն գումար է հարկավոր

Ա․Երեք մատիտ, չորս սրիչ, մեկ նոթատետր գնելու համար:

Լուծում 210+800+2000=3010

Պատ՝3010

 

Բ․ Վեց սրիչ, յոթ ջրաներկ, երեք բառարան գնելու համար։

Լուծում1200+2800+15.000=19.000

Պատ՝19.000

Ձախորդ Փանոսը

Ձախորդ Փանոսը

Հովհաննես Թումանյան

 

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մի լուծ եզսայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անելտակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարքքե, ուրախություն, մեծարանք
Օքմինմարդ
տակն անելայստեղ՝ ինչոր բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անելդուռը մի քիչ բացել
եղեգնուտեղեգով պատված տեղ
վեր ածածթափված
գեղահավանամբողջ գյուղով
ղըչրղուաղմուկաղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-չհաջողել
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-լսում են
տակն անել-սուզվել
ճամփան ծռել-թեքվել
քեֆի տաք ժամանակն է-քեֆի ամենաթեժ պահը
վրա տալ-հարձակվել
մթան հետ-մթնելու հետ
գլուխը քարը-չարչարվել
դես Փանոս, դեն Փանոս-ես կողմը Փանոս, են կողմը Փանոս

  1. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:

Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնոում:
Շատ է քաշում, թե՝ քիչ , էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը:
Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ, ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:

 

  1. Ա և Բ շարքերում գտի՛ր հոմանիշ բառազույգեր:

Ա. Ժամ, տկլոր, վճռել, պսակվել, եղբայր

Բ. Որոշել, ախպեր, ամուսնանալ, եկեղեցի, մերկ

Ժամ-եկեղեցի

տկրոլ-մերկ

վճռել-որոշել

պսակվել-ամուսնանալ

եղբայր-ախպեր

 

  1. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:
  1. Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

4560-6590-4056

1452-5421-1245

7485-8754-4578

 

  1. Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:ճիշտ

Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:ճիշտ

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:սխալ

Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:ճիշտ

 

  1. Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերուցունը։[1500+2800]-1400=2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:

[2700-900]+4000=6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:

[1400-900]x2=1000

Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:

[5400+1800+2200]=5000

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը  1-50 թվերը գրելու համար։

Պատ՝.15 անգամ

Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:

Լուծում1500- 1000=500

Պատ՝500

Գ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:

Լուծում3400-400-1000=2000


Պատ․՝2000

16.03.2021

  1. Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

4560-6590-4056

1452-5421-1245

7485-8754-4578

 

  1. Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:

Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:

Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:

 

  1. Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերուցունը։[1500+2800]-1400=2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:

[2700-900]+4000=6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:

[1400-900]x2=1000

Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:

[5400+1800+2200]=5000

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը  1-50 թվերը գրելու համար։

Պատ՝.15 անգամ

Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:

Լուծում1500- 1000=500

Պատ՝500

Գ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:

Լուծում3400-400-1000=2000


Պատ․՝2000

English

to play, to jump, to study(սովորել), to run, to like, to swim, to sing.

  1. Rabbits jump very often(հաճախ).
  2. Pupils study a nice song on the Mother’s Day.
  3. My brother run very fast(արագ).
  4. I play  computer games in the evening.
  5. We sing English at school.
  6. She like to walk(զբոսնել) in the park(այգի).
  7. John often swim in the swimming-pool(լողավազան)