Գարնանամուտ

Գարնանամուտ                 Համո Սահյան

 

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

գարնանամուտ-գարնան սկիզբը

հրճվել-շատ ուրախանալ

լացակումած-այստեղ՝ թաց

ճումբ-կոշտ հողի կտոր, հողակոշտ

 

Առաջադրանքներ

1.Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

 

2.Դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

արթնացել, գլխով են անում, հրճվում է, արթնանում են, ծիծաղում է, հանում է, բանում է, խոստանում է, ասում է, ձայն են տալի։

 

3.Շարունակիր.

Երբ գարունը գալիս է, տաք օրերն են գալիս։

Երբ ծառերը ծաղկում են, մեր երկիրնել է ծաղկում են։

Երբ արևը ժպտում է, սաղ ուրախանում են։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *