Ծույլ-գետը

Ծույլ-գետը

 

Կաթ-կաթ-կաթ…  կաթ`տոթին, կաթ` հովին,  շոգին,  հովին,  օր ու  գիշեր կաթ-կաթ-կաթ: Մեկ ձյուն է,  մեկ անձրև,  կարող է՝ հազար տարի որ ապրես, մեկ էլ տեսար իմացար…

Ամբողջ օրը չորս  պատի մեջ, ալարում ես  մտածել: Ալարում ես հաց ուտել, հա՜ց ուտել:  Ալարում ես վեր կենալ, վե՜ր կենալ,  նույնիսկ պառկել ալարում ես, ալարում ես, ալարո՜ւմ:  Տեսնես` ի~նչ է պատահել. Ծույլ- գե~տն է վարարել…

Ի~նչ էլ լավ է Ծույլ-գետի վրա… Լողում եմ, լողում իմ Ծույլ — նավակով: Ինչքա~ն լայն է, ինչքա~ն խոր, լայն ու խոր, լայն ու խոր: Ա~յ քեզ Ծույլ գետ… Էս ի~նչ լավ է, լա~վ է, լա~վ…

Ես նավակով լողում եմ, լողո՜ւմ,  թիակները պտտվում են, պտտվո՜ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ի՛նքը ընկներ նավակի մեջ:  Լավ կլիներ:

Արի ու տես` ձուկն էլ մոտիկ չի գալիս: Տեսնես՝ ինչ է մտածում, որ մոտ չի գալիս: Կարող է` նա±վն է բարձր: Արի փորձեմ մի բան անել: Կացինը վերցրի, նավը ծակեցի: Ջուրն էլ հոսեց ուղիղ նավի մեջ: Նավս էլ սուզվեց ու սուզվեց,  իջավ ջրի հատակը: Ձուկն էլ շուրջը` ծո~վ: Դե լավ, ծով չէ, մի մե~ծ գետ: Մնում է` պոչից բռնես, բռնես ու վերջ: Ախր ես  էլ հավես չունեմ,   ալարում եմ ալարեմ:  Պառկել եմ ու մտածում եմ: Մտածո՜ւմ եմ, մտածո՜ւմ եմ, թե ձկներին  ոնց բռնեմ:  Գտա…
_Է~յ,_ասում եմ,_ ա՛յ ձկներ,  լողում եք ու լողում, լողակներդ ու պոչերդ եք շարժում, էդ ո±նց է, որ չեք ալարում:

Ձկները բլթացրին ու մտածեցին. «Ճիշտ որ,  հավես չունենք, ալարում ենք ալարենք»: Պոչերը էլ չշարժեցին, ծուլացան ու  ալարեցին, իջա~ն, իջա~ն, իջան ջրի հատակը:  Նավս լցվեց մի սար ձկով:  Պառկել եմ ու  ալարում եմ, ալարում եմ, ալարո~ւմ եմ, ձուկն էլ` շուրջս` ալարում է,  ալարում է, ալարո~ւմ է` մեծերը` փորիս, փոքրերը`  թաթիս:

Ըհը, ըհը,-մտածում եմ,- մի լիքը նավ ձուկ եմ բռնել, տուն գնալու ժամանակն է: Ինչպե՞ս գնամ, նավս ծակ է, թիավարել ալարում եմ: Որոշեցի իմ Ծույլ-գետի խելքը ուտել: Ասում եմ նրան.

_Ծույլի’կ-մայրիկ, անուշիկ-քաղցրիկ, գրկեցիր ինձ, գրկիդ մեջ պահեցիր: Բայց , ինչպես ասեմ, ես քեզ հարմար չեմ: Ամաչում եմ, բայց  կասեմ` դատող-բանող տղա եմ. աշխատող ու աշխատող,  վարում ու ցանում եմ,այնպես է լինում, որ գիրք եմ կարդում, տառ եմ սովորում,  մի քանիսն էլ արդեն գիտեմ: Աշխարհը շուռ գա, ես իմ գործը պիտի անեմ: Ամաչում եմ, որ ասում եմ, բայց  ինչ անեմ, այդպիսին եմ…

Խոսքս դեռ չէի ավարտել, Ծույլ – գետն այնպես վախեցավ, այնպես բարկացավ, ու ինձ  նավիս  հետ այնպես շպրտեց,  այնպես շպրտեց, որ հայտնվեցի ոչ թե գետափին, այլ տան շեմին:

Էս ի~նչ լավն է մեր Ծույլ գետը, էս ի~նչ լավ…Տանն էլ  լավ է: Ձկները` տնով մե~կ: Փոքրերը` ոնց որ սոխակ, մեծերին էլ ձիերի պես հեծնում ենք, քշում:Էս էլ Ծույլ-գետը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *