Վայրի կարապները

Թագավորն ունի տասնմեկ որդի և մեկ դուստր, որի անունն է Էլիզա: Բոլորը երջանիկ էին, քանի դեռ չէր հայտնվել կախարդ խորթ մայրը: Նա գյուղ է ուղարկում Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում է սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են: Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին: Երբ նա վերադառնում է դղյակ, խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների: Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից:

Գիշերը Էլիզան անցկացնում է անտառում և երազում տեսնում է եղբայրներին: Առավոտյան նա լվացվում է լճակում և նորից դառնում է գեղեցկուհի: Ճանապարհին հանդիպած ծեր կինը տալիս է նրան հատապտուղներ և ցույց է տալիս գետը, որտեղ տեսել է ոսկե թագերով տասնմեկ կարապների: Հաջորդ օրը Էլիզան այստեղ գտնում է իր եղբայրներին և նրանք կողովով տանում են քրոջն իրենց հետ: Երազում Էլիզան տեսնում է, որ մի փերի սովորեցնում է իրեն, թե ինչպես կարելի է եղբայրներին վերադարձնել իրենց մարդկային կերպարանքը: Էլիզան պիտի գերեզմանոցում աճող եղինջից տասնմեկ շապիկ  կարի իր եղբայրների համար: Բայց ողջ աշխատանքի ընթացքում նա չպիտի արտասանի ոչ մի բառ, այլապես եղբայրները կմեռնեն:

Երբ Էլիզան գործում է արդեն երկրորդ շապիկը, նրան գտնում և սիրահարվում է այդ երկրի թագավորը: Նա ամուսնանում է անտառային գեղեցկուհու հետ և տանում է իր դղյակը: Անգամ հատուկ սենյակ է տեղափոխում աղջկա հավաքած ողջ եղինջը: Սակայն արքեպիսկոպոսը պնդում է, որ Էլիզան վհուկ է, և մի գիշեր տեսնում է, թե ինչպես է աղջիկը գերեզմանոցում եղինջ քաղում: Ժողովուրդը պահանջում է, որ նրան հրի մատնեն:

Բանտում Էլիզան գործում է վերջին՝ տասնմեկերորդ շապիկը: Եղբայրները գալիս են թագավորի մոտ, որպեսզի պաշտպանեն իրենց քրոջը, սակայն չեն հասցնում և լուսաբացին նորից վերածվում են կարապների:

Առավոտյան, երբ Էլիզային տանում են դեպի խարույկը, ամբոխն ուզում է խլել նրանից եղնջե շապիկները: Սակայն թռչելով գալիս են եղբայրները և նա հասցնում է հագցնել նրանց շապիկները: Կարապները վերածվում են մարդկանց և ամեն բան պատմում են: Խարույկի համար պատրաստված գերանները վերածվում են վարդի թփի, որի վրա աճում է մեկ սպիտակ վարդ: Այդ վարդը թագավորը դնում է ուշակորույս եղած Էլիզայի կրծքին, և նա ուշքի է գալիս: Նրա սրտում հանգստություն և երջանկություն է:

1.Տրված բառերից նորերը կազմի’ր՝ ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով):
Ա) Աստղ-աստղիկ,      արկղ-արկղիկ,   թիթեռ-թիթեռնիկ,    թերթ-թերթիկ,       հայր-հայրիկ,     մայր-մայրիկ,   տատ-տատիկ քաղցր-քաղցրիկ,   պապ-պապիկ,    անուշ-անուշիկ :Բ) Գետ-գետակ,     նավ- նավակ ,      դուռն- դռնակ,     թռչուն-թռչնակ,       որդի-որդակ,  :Գ) Խոզ- Խոզուկ,   տաք-տաքուկ,   գառն գառնուկ,    մարդ-մարդուկ:

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ,
պղտոր գետ:

Ցույց են տալիս առարկայի հատկանիշ։

3․Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:  Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

4.Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի:

Զարմացա:-Ես զարմացա

Տեսանք – Մենք Տեսանք

Փնտրում ես – Դու Փնտրում ես

Վազում եք – Դուք վազում եք

Կտա – Նա կտա

Կհասնեն – նրանք կհասնեն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *