ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

– Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

– Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

– Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  – Էդ ո՞ւր եկար։

– Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

– Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

– Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

– Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

– Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

– Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

– Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

– Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

– Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

– Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

– Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

– Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

– Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

– ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

– Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

– Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

– Հը՜, հո չե՞ս բարկանում։

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

– Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

– Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

– Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

– Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

– Ո՞րը։

– Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

– Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

– Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

– Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

– Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

– Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

– Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

– Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

– Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Եդեմական Ծաղիկը

Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։

Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է․

-Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։

Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։

-Լավ,- ասում է,- կբերեմ։

Գնում է, աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։

Հորը սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է․

-Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը․․․ քո մահն է հիմի․․․  -Քո մահն է հիմի․․․-ձեն է գալի ամեն կողմից․․․

Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։

-Ների՛ր,- ասում է,-ո՛վ հզոր․․․ իմ աղջիկն էր ուզել․․․

-Կներեմ,-կանչում է հրեշը,-միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։

-Համաձայն եմ։

– Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։

Դու մի ասիլ՝ Սիպտակ դևը ինքը՝ հրեշն է, որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում է՝ էս ծաղկի թերթի վրա՝ մի դագաղի պատկեր, գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է և ինչ է պատահել։ Հերը համբուրում է, եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սիպտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։

-Բան չկա, հայրիկ- ասում է Ծաղիկը,- դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։

Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է․

– Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր․․․ ինձ տո՜ւր․․․

Մռնչում է, ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը՝ գունատվում․ ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգված, զարդարված, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալի Ծաղիկը, անձնատուր լինում Սիպտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է, տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում էն բյուրեղյա ապարանքում։

Էսպես ամիսներ են անց կենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում Է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած։ Ետ է նայում, տեսնում է՝ Սիպտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված ետ ու հեռու անի, ոնց որ մարտի քամի լինի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն Է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։

Ավելի է կատաղում Սիպտակ դևը․ իր լայն թևերով բամփում Է Արագածի գագաթին ու մռնչում․

– Ո՞ւր Է Ծաղիկն, ո՛ւր․․․ ինձ տո՛ւր․․․

Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք՝ էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։

Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ՝ դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են․

Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
Պառկած է չարի ուժով կախարդված,
Պառկած է Արին ոչ մեռած, ոչ քուն,
Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած։

Պառկած է մինչև օրը ցանկալի,
Էն պայծառ օրը, երբոր նա կըգա,
Կըգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
Կարտասվի անույշ ու համբույր կըտա:

Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով, ու տարածվում են ուրախ երգի ձայները․

Ահա եկավ, հասավ չքնաղ
Իր թագուհին, իր սիրելին,
Հիմի կելնե պաղ դագաղից
Մեր քաջ Արին-Արմանելին։

Հիմի կելնի թագավորը,
Հըզոր Արին-Արմանելին,
Ու կըժպտան վառ աչքերը
Ողջ աշխարհքին, ծաղկին, ծըլին։

Հիմի կընկնի կախարդանքը
Չար թշնամու, Սիպտակ դևի,
Հիմի կըգա դալար կյանքը,
Բույրը ծաղկի, շողն արևի։

Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում․ այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ՝ սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը։

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը՝ Արին-Արմանելին է, որ կա։

– Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհքը։

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սիպտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։

– Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձենը,- պատասխանում է Արին-Արմանելին։- Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը։

Դու եղար էդ մինը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։

Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատահում են իրար, բացվում է օրհասական կռիվը։ Զարկում են—զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Մութն ամպերում մռնչում Է Սիպտակ դևը, Արին—Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը․ երկիրը ղողում, դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված—ջարդված Սիպտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։

Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովիտում։ Արին—Արմանելին պսակվում Է Ծաղկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ—կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում, աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը։

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։

― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։

― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։

― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։

― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։

― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։

― Որտե՞ղ է ընկերդ։

― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

6.05.2021

  1. Կարգային գումարելիների գումարը ներկայացրո՛ւ թվի տեսքով.

500.000 + 20.000 + 2.000 + 300 + 40 + 8 =522.348

600.000 + 70.000 + 9.000 + 100 + 30 + 2 =679.132

100.000 + 40.000 + 2.000 + 400 + 60 + 7 =142.467

900.000 + 80.000 + 1.000 + 200 + 30 + 1 =981.231

  1. Հաշվի ՛ր արտահայության արժեքը։

 

672 ։ 6 + 2400 ։ 600 + 521 x 4 =2200

480 : 80 + ( 54 – 240 : 60 ) : 50 =1

9 – 50 x ( 360 – 40 x 9 ) = 9

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Մի դաշտից հավաքեցին 340 կգ լոլիկ, մյուսից՝ 560 կգ։ Ամբողջ լոլիկը լցրին  10 կգ տարողությամբ արկղերի մեջ։ Հաշվի՛ր, թե քանի արկղ օգտագործվեց։

Լուծում                                                                                                                                 1.340+560=900                                                                                                                   2.900:10=90                                                                                                                         Պատ․՝90

 

Բ․ Պապիկը մի ծառից քաղեց 40 կգ ծիրան, իսկ մյուսից՝ 4 անգամ ավելի և հավասարապես տեղավորեց 20 արկղի մեջ։ Քանի՞ կիլոգրամ ծիրան նա լցրեց յուրաքանչյուր արկղի մեջ։

Լուծում                                                                                                                                  1.40×4=160                                                                                                                           2.160+40=200                                                                                                                       3.200:20= 10                                                                                                                                                                                                                                                                  Պատ՝10

 

Գ․ Կարմիր և կապույտ ժապավենների ընդհանուր երկարությունը 850 մ է։ Քանի՞ մետր է կարմիր ժապավենը, եթե գիտենք, որ այն 250 մետրով երկար է կապույտ ժապավենից։

Լուծում                                                                                                                                  1.850-250=600                                                                                                                      2.600:2=300                                                                                                                          3.300+250=550                                                                                                                     

Պատ՝550

Դ․ Մեծ և փոքր լողավազաններում միասին լողում է 45 երեխա։ Քանի՞ երեխա է լողում փոքր լողավազանում, եթե գիտենք, որ մեծ լողավազանում 5-ով շատ երեխա է լողում։

Լուծում                                                                                                                                  1.45-5=40                                                                                                                               2.40:2=20                                                                                                                              3.20+5=25                                                                                                                              

Պատ՝20

Ե․ Նանեն գնել է 4 կոնֆետ, իսկ Արփին՝ 7 կոնֆետ։ Ինչքա՞ն գումար է վճարելու Արփին, եթե գիտենք, որ Նանեն վճարել է 200 դրամ։

Լուծում                                                                                                                                  1.50×4=200                                                                                                                           2.50×7=350                                                                                                                          

Պատ՝350

 

Վայրի կարապները

Թագավորն ունի տասնմեկ որդի և մեկ դուստր, որի անունն է Էլիզա: Բոլորը երջանիկ էին, քանի դեռ չէր հայտնվել կախարդ խորթ մայրը: Նա գյուղ է ուղարկում Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում է սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են: Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին: Երբ նա վերադառնում է դղյակ, խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների: Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից:

Գիշերը Էլիզան անցկացնում է անտառում և երազում տեսնում է եղբայրներին: Առավոտյան նա լվացվում է լճակում և նորից դառնում է գեղեցկուհի: Ճանապարհին հանդիպած ծեր կինը տալիս է նրան հատապտուղներ և ցույց է տալիս գետը, որտեղ տեսել է ոսկե թագերով տասնմեկ կարապների: Հաջորդ օրը Էլիզան այստեղ գտնում է իր եղբայրներին և նրանք կողովով տանում են քրոջն իրենց հետ: Երազում Էլիզան տեսնում է, որ մի փերի սովորեցնում է իրեն, թե ինչպես կարելի է եղբայրներին վերադարձնել իրենց մարդկային կերպարանքը: Էլիզան պիտի գերեզմանոցում աճող եղինջից տասնմեկ շապիկ  կարի իր եղբայրների համար: Բայց ողջ աշխատանքի ընթացքում նա չպիտի արտասանի ոչ մի բառ, այլապես եղբայրները կմեռնեն:

Երբ Էլիզան գործում է արդեն երկրորդ շապիկը, նրան գտնում և սիրահարվում է այդ երկրի թագավորը: Նա ամուսնանում է անտառային գեղեցկուհու հետ և տանում է իր դղյակը: Անգամ հատուկ սենյակ է տեղափոխում աղջկա հավաքած ողջ եղինջը: Սակայն արքեպիսկոպոսը պնդում է, որ Էլիզան վհուկ է, և մի գիշեր տեսնում է, թե ինչպես է աղջիկը գերեզմանոցում եղինջ քաղում: Ժողովուրդը պահանջում է, որ նրան հրի մատնեն:

Բանտում Էլիզան գործում է վերջին՝ տասնմեկերորդ շապիկը: Եղբայրները գալիս են թագավորի մոտ, որպեսզի պաշտպանեն իրենց քրոջը, սակայն չեն հասցնում և լուսաբացին նորից վերածվում են կարապների:

Առավոտյան, երբ Էլիզային տանում են դեպի խարույկը, ամբոխն ուզում է խլել նրանից եղնջե շապիկները: Սակայն թռչելով գալիս են եղբայրները և նա հասցնում է հագցնել նրանց շապիկները: Կարապները վերածվում են մարդկանց և ամեն բան պատմում են: Խարույկի համար պատրաստված գերանները վերածվում են վարդի թփի, որի վրա աճում է մեկ սպիտակ վարդ: Այդ վարդը թագավորը դնում է ուշակորույս եղած Էլիզայի կրծքին, և նա ուշքի է գալիս: Նրա սրտում հանգստություն և երջանկություն է:

1.Տրված բառերից նորերը կազմի’ր՝ ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով):
Ա) Աստղ-աստղիկ,      արկղ-արկղիկ,   թիթեռ-թիթեռնիկ,    թերթ-թերթիկ,       հայր-հայրիկ,     մայր-մայրիկ,   տատ-տատիկ քաղցր-քաղցրիկ,   պապ-պապիկ,    անուշ-անուշիկ :Բ) Գետ-գետակ,     նավ- նավակ ,      դուռն- դռնակ,     թռչուն-թռչնակ,       որդի-որդակ,  :Գ) Խոզ- Խոզուկ,   տաք-տաքուկ,   գառն գառնուկ,    մարդ-մարդուկ:

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ,
պղտոր գետ:

Ցույց են տալիս առարկայի հատկանիշ։

3․Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:  Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

4.Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի:

Զարմացա:-Ես զարմացա

Տեսանք – Մենք Տեսանք

Փնտրում ես – Դու Փնտրում ես

Վազում եք – Դուք վազում եք

Կտա – Նա կտա

Կհասնեն – նրանք կհասնեն

Իրեք դարդատեր

Ժամանակով իրեք ջահել տղա գնում են աշխատանքի։ Գնում են հասնում մի ճամփաբաժանի։ Նրանք իրար խոսք են տալիս՝ ով որ առաջինը ետ դառնա, սպասի մեկելներին. ոնց որ իրար հետ դուրս են եկել գեղիցը, էնպես էլ իրար հետ ետ գան։

Անց ա կենում մի քանի տարի։ Էդ տղերքը ետ են գալիս իրենց նշանակած տեղը։ Ամեն մեկը սկսում ա պատմել իր գլխի եկածը։ Նրանցից մեկը ասում ա,— ես յոթ տարի Վանա թագավորի մոտ ձիապան էի։ Աստծու ամեն առավոտ թագավորն ինձ հարուր ոսկի էր տալիս ու հրամայում, որ տանեմ աղքատներին բաժանեմ։ Ես էլ էդ հրամանը հալալությունով կատարում էի։ Յոթ տարին որ թամամեց, թագավորը շատ փող տվեց ինձ ու ճամփու դրեց։
Ընկերները հարցնում են.

— Բա, դու, որ յոթ տարի թագավորի մոտ ձիապան կացար, ու նա քու ձեռով ամեն առավոտ փող էր բաժանում աղքատներին, օրից մի օր չհարցրի՞ր, թե թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ էդ բանը անում ես։

— Չէ,— ասաց տղեն,— որ սիրտս միամիտ էր, էլ չհարցրի։ Հիմի ես էլ ձեզ նման մտածմունքի մեջ ընկա։ Դուք գնացեք տուն, ես ետ դառնամ Վանա թագավորի մոտ, նրա դարդն իմանամ։

Գալիս ա, հասնում Վանա թագավորի պալատը, թագավորը հարցնում ա.

— Ւնչի՞ ետ եկար, այ տղա։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ես յոթ տարի քու դռանը ձիապան էի, ու դու ամեն առավոտ իմ ձեռով փող էիր բաժանում աղքատներին։ Ոչ դու օրից մի օր ինձ հարցրիր, թե. «Այ տղա, փողերն ի՞նչ ես անում», ոչ էլ ես մի օր հարցրի, թե. «թագավոր, քու դարդն ի՞նչ ա, որ դու էդ բանը անում ես»։ Հիմի թագավորն ապրած կենա, ես ետ եկա, որ ոտներդ ընկնեմ, աղաչանք-պաղատանք անեմ, քու դարդն ինձ ասես։

Թագավորը մի խոր հոգոց հանեց ու ասավ.

— Է, ախպեր, իմ դարդը զուլում դարդ ա, քեզ ասելու չի։ Ամա թե կարաս,

գնա Բաղդադ, էնտեղ մի հարուստ կույր վաճառական կա, թե նրա դարդը կիմանաս, կգաս ինձ կպատմես, ես էլ իմ դարդը քեղ կպատմեմ։

Էս տղեն գնաց։ Յոթ օր քաշեց, յոթ ամիս, թե յոթ տարի, հասավ Բաղդադ։ Հարց ու փորձ անելով գտավ վաճառականին։ Սա մի ալևոր, կույր մարդ էր, միրուքը մինչև ծնկները։ Առոք-փառոք նստել էր իր հարուստ վաճառատան առաջ։ Հարցրեց, ասին. «Քաղաքի կեսի տներն ու խանութները նրանն ա»։

Էս տղեն մոտեցավ, բարով տվեց, բարով առավ, հարցրեց.

— Վաճառական աղա, քու դարդն ի՞նչ ա, որ ես իմանամ, գնամ Վանա թագավորին պատմեմ, որ նա էլ իր դարդն ինձ պատմի։

Վաճառականը մի ծանր ախ քաշեց ու ասավ.

— Է, որդի, իմ դարդը շատ մեծ դարդ ա, քեզ ասելու չի. ամա թե կգնաս կհասնես Չինումաչին, էնտեղ մի քոլի վրա մի կենտ ծառ կա, էն ծառի առաջին էլ մի դարբնոց, թե էնտեղի դարբնի դարդը կիմանաս, կգաս ինձ կասես,

էլ իմ դարդը քեզ կասեմ։

Էս տղեն վեր կացավ, գլուխը փեշը գրեց ու ճամփա ընկավ. Չինումաչին որդի՞ ես, գալիս եմ։ Շատ գնաց, թե քիչ, շատն ու քիչը աստված գիտի, շատ աշխարհներ անց կացավ, շատ չար ու բարի տեսավ, վերջը հասավ Չինումաչին։ Գնաց կենտ ծառի մոտի դարբնոցը գտավ ու առավոտահան դուռը կտրեց։

Դարբինը եկավ, մի ծեր մարդ, ամա բոյով-բուսաթով, շենքով-շնորհքով, ոնց որ ղալամով քաշած մի սրբապատկեր։ Եկավ դարբնոցի դուռը բաց արեց,

քուրի կրակն էլ վառեց, փուքսը փչեց, թեժացրեց։ Երկաթը դրեց կրակը, որ կարմրեց, հանեց որ զնդանի վրա ծեծի, մին էլ ասես աչքին մի բան երևաց, մնաց շիվարած կանգնած, ձեռները թիլացան, սառավ անշարժ, անկենդան։

Կրակը հանգավ, երկաթը հովացավ, օրն էլ անց կացավ։ Մութը որ րնկավ, դարբինը նոր ուշքի եկավ, գործիքները հավաքեց, դարբնոցի դուռը փակեց ու

գնաց տուն։ Էս տղեն էլ նրա ետևից։ Տուն մտան։ Տղեն դարբնին բարով տվեց, բարով առավ, պատմեց իր գլխի էկածը, նրա ոտն ու ձեռն ընկավ, աղաչանք արավ, որ իր դարդը ասի։

Դարբինը սրտի խորքից մի «ախ» արա՛վ ու ասավ.

— Իմ դարդը անպատմելի, դարդ ա. ինձ էրում ա, խորովում ա, խաշում։ Ամա որ ուզում ես իմանալ, պատմեմ։

— Հերս ու մերս աղքատ էին, չկարացան ինձ ուսումի տալ։ Որ դառա տասներկու տարեկան, քսաներկու տարեկանի բոյ ու բուսաթ ունեի, ինձ տվին դարբնի աշակերտ, ես սիրով կպա իմ արհեստին, ուստես էլ ինձ աչքի լուսի պես էր սիրում։ Կարճ ժամանակում դառա մեծ ուստա։ Դարբնի գործը հո անում էի ու անում, դրա հետ մեկտեղ ինչ որ սիրտս ուզեր, ինչ որ աչքս տեսներ ձեռաց կշինեի, էլ երկաթի վարդ ու մանուշակ, էլ երկաթի սոխակ ու ծիծեռնուկ, էլ երկաթի շվի ու պկու։ Երկաթը ձեռիս խաղացնում էի, ոնց որ փափուկ թրջած կավ։ Առավոտվանից մինչև իրիկուն իմ դարբնոցի դռնիցը խալխը կտրվում չէր։ Ես էլ աշխատում էի ու աշխատում։ Աշխատանքս խաղ ու պար էր ինձ համար, եկամուտս էլ գալիս էր քչքչան աղբրի նման։

Մի օր էլ տեսնեմ, մեր դարբնոցի դռան կենտ ծառի վրա մի սիրուն ղուշ ա վեր եկել։ Հագար ռանգի նրա բմբուլները պեծպեծին, հուրհրատին են տալիս, մի արմանալի, մի զարմանալի սիրուն ղուշ։

Էդ ղուշը ինձ բռնեց ու թռցրեց, տարավ վեր բերեց ծովի միջի մի կղզու վրա, մի պալատի դռան։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ ես տեսա։ Երկնային րա՜խտ։ Մեկ էլ թևերի խշշոց լսեցի, պալատի դռանը վեր եկան մի երամ աղունակներ ու տեղնուտեղը դառան աղջկերք։

Նրանց մեջ մեկը ամենից սիրունն ու արմաղանն էր։ Էդ աղջիկը, էդ երկնային դրախտի տերն էր, կղզու հրամայողն ու իշխողը, մոտեցավ ինձ, փաթաթվեց ու պաչեց.

— Մարդու որդի,— ասաց,— շատ անգամ եմ քու դարբնոցի կենտ ծառի ճղքին վեր եկել ու աչքս քեզ գցած հալվել ու մաշվել։ Քու սիրով էրված, ես ղրկեցի իմ հազարառանգ ղուշը, քեզ բերեց ինձ համար։ Դու իմն ես, ես քոնն եմ հավիտյան, միայն թե դու էլ ինձ սիրես, մենակ ի՛նձ սիրես ու մնաս միշտ հավատարիմ։

Նրա խոսքերը սիրտս տակնուվրա արին, սիրեցի նրան գժվածի պես, ախր ես առաջին անգամն էի սիրում։ Հետի հուրի-մալաք աղջկերքը նրա աղախիններն էին ու ինչքան էլ սիրուն էին, նրա կողքին ոնց որ հող ու մոխիր:

Ու մենք իրար սիրեցինք անսահման, անհատնում սիրով։ Պսակվեցինք։ Կնկանս անունը Չնաշխարհիկ էր, դրուստ որ չնաշխարհիկ, նրա նմանը ոչ գետնի էրեսին կգտնվեր, ոչ երկնքում։ Ու էսպես սիրով ու բախտավոր ապրեցինք յոթ տարի, ունեցանք երեք տղա, էլանք բախտավոր ծնողներ։

Մի օր իմ կնիկը աղունակի կտցավ նամակ ստացավ, նրան հրավիրում էին մի ուրիշ կղզի, իրա ազգականի տղի հարսանիքին։ Գնալուց առաջ նա ինձ ասեց.

— Այ մարդ ջան, իմ երեխեքը քեզ ամանաթ, նրանցով ուրախացիր, ես էլ ձեր սիրով ու կարոտով կապրեմ։ Ւմ գնալ-գալը կքաշի քառասուն օր։ Մենակ թե, ոնց որ առաջին օրը խոսք ենք տվել իրար, հավատարիմ պետք ա մնաս ինձ։

Զարմացա կնկանս ասածի վրա. նրանից հետո ուրիշի՜ն սիրեմ։ Իմ սիրտը անարատ էր ոնց որ պարզ ախպրի ջուրը։ Ու ես իմ էրեխանց հետ ապրեցի ուրախ ու բախտավոր երեսուն ու հինգ օր։ Երեսունվեցերորդ օրը մի չար մտավ սիրտս, գլուխս պղտորվեց, աչքերս ուրիշ տեսակ տեսան կնկանս Աննման անունով աղախնին, աչքս չկարացի պոկել նրա սիրուն աչք-ունքից, կռիվս էի տալի ինքս ինձ հետ, ամա չարը ինձ հաղթեց, ու ես գնացի աղախ֊ նոլ մոտ։ է

— Իմ տեր,— ասաց Աննմանը,— մեղքս ի՞նչ թաքցնեմ, ես էլ քեզ եմ սիրում, ամա խանումը իմաստուն ա, նա կիմանա ու էլ չեմ գիտի թե ի նչ կանի։

Ես նրան չլեցի, չարն ինձ բորբոքում էր. ես մեղք գործեցի։ Հետո շատ փոշմանեցի, ամա ուշ էր։ Երեսուն ու ինն օր թամամեց, քառասուն օրը մտանք։ Աննմանը ասեց. — Խանումը ուր որ ա կգա, նրան հայտնի ա մեր արած մեղքը։ Եկավ Չնաշխարհիկը։
Հեռվից թևերի ղժժոցն իմացա, մին էլ էն տեսա, որ էն հազար ռանգանի ղուշը ինձ թռցրեց, բերեց վեր դրեց դարբնոցի դռանը ու ինքը թռավ, հեռացավ։

Էն օրվանից տարիներ են անց կացել։ Թե ինչեր եմ քաշել, էդ աստված գիտի։ Կնիկս ու երեխեքս որ միտս են գալիս, բանը ձեռքիցս ընկնում ա, ձեռներս թուլանում են, ես ուշքից գնում եմ գլխումս ղժժում ա հազարառանգ

ղշի ձենը, ասում եմ, բալքի Չնաշխարհիկը ղրկի նրան, որ ինձ ետ տանի. էսքան տարիների տանջանքս դեռ չի քավել իմ մեղքը։

Դարբինը վերջացրեց։ Տղեն վեր կացավ՝ ձեռը պաչեց։ Չինումաչինից ճամփա ընկավ Բաղդադ։ Ո՞ւր ես, Բաղդադ, գալիս եմ։ Եկավ Բաղդադ կույր վաճառականի մոտ, պատմեց նրան դարբնի դարդը։ Հիմի էլ կույր վաճառականը պետք ա պատմեր իրա դարդը ու նա սկսեց.

— Իմ ծնողները աղքատ էին։ Ինձ աշակերտ տվին մի վաճառականի։ Իմ աշխատասիրությունով ու աչքաբացությունով կարճ ժամանակում ես նրա աչքի լիսը դառա։ Շատ աշխարհներ ման եկա, ամեն տեղից մեծ օգուտով ետ դառա, շատ գանձ, մեծ հարստություն դիզեցի, անունով մարդ դառա։

Մի օր ինձ մոտ եկավ մի տերտեր, մի շատ պատվական մարդ։ Նրան մեր քաղաքում սրբի տեղ էին պաշտում ու նրա խոսքը հարգում, կատարում։

— Վաճառական ախպեր, — ասեց տերտերը, — ես մի տեղից բան ունեմ բերելու։ Ինձ քառասուն ջորի տուր վարձով։ Մեկին երկուս կտամ, շուտ արա։

Թե մի ջորու վարձը օրը արժեր մի մանեթ, ես տասը ուզեցի։ Ես միշտ նոքարներիս էի ղրկում, ամա էս անգամ մտքովս մի բան անց կացավ, ու ես էլ հետները գնացի։
Տերտերը նստեց իմ սպիտակ ջորուն, մենք էլ նրա ետևից գնացինք։ Գնում էինք սուս ու փուս։ Էլ մեր մեջ ոչ մի խոսք ու զրից չելավ։ Շատ գնացինք, թե քիչ, մտանք մի մերի։ Ճամփեն գնալով նեղանում էր, քիչ հետո համարյա կտրվեց։ Շատ դժվար կածաններով գնացինք, վերջը դեմ ընկանք մի բարձր քարափի, էլ անց-կենալու ճար չկար։

Տերտերը վեր եկավ ջորուց, ծոցից ինչ-որ գրեր հանեց, աղոթք արավ, խաչակնքեց, մին էլ հանկարծ քարափը ճեղքվեց, ետ քաշվեց։ Տերտերը նշան արավ։ Առաջ գնացինք։ Ի՜նչ տեսանք, աչքդ էն բարին տեսնի։ Հավատալու բան չէր, ամա դե մենք մեր աչքովը տեսանք էլի. մի տեղ ոսկի էր կիտած, մի տեղ լալ ու մարջան, անգին քարերին էլ հո չափ չկար։ Տերտերը հրամայեց թե ջվալները լցրեք, բեռներ կապեցեք։ Ամեն մարդ իր սրտի ուզածի չափ բեռնեց։ Ես իմ բեռը անգին քարով լցրի։

Տերտերը մի պուճուր ղութի վեր կալավ, բալանիքը վրեն, պաչեց, երեսը խաչակնքեց ու ղութին ծոցը դրեց։ Էդ ղութին իմ ուշքը տարավ։ Չիմացա էդ ինչ բան էր, ակն ու մարգարի՞տ էր, անգին քարի՞ց էր, թե ի՞նչ էր, լուսի պես փայլփլում, հուրհրատին էր տալիս։

Մենք մեր եկած ճամփովը ետ եկանք։

Ճամփին մտքումս ասում էի. էսքան գանձը տերտերի ինչի՞ն ա պետք։ Նրանն էն ա աստծու հետ խոսա, աղոթք անի, աշխարքի համար խաղաղություն խնդրի։ Հետո հաշվում էի՝ ինչքան էլ շատ վարձ առնեմ, իմ ստանալիքը մի բեռից պակաս կլինի։ Չար սատանա մտավ մեջս, ասի, արի տերտերից քրեհի հաշվին մի հինգ բեռն էլ ա վերցնեմ։

Տերտերը իմաստուն էր, ինչ էր, ետ դառավ ասաց.

— Վաճառական ախպեր, ինչ որ մտքովդ անց կացավ, համաձայն եմ հինգ բեռը քեզ վարձ կտամ, ամա ուրիշ չար բան մտքովդ չանցկացնես։

Քիչ էլ որ առաջ գնացինք, չար սատանան էլի ինձ բզբզեց թե հինգ բեռը քիչ ա, գոնե տասը բեռ վերցրու։

Տերտերը հասկացավ միտքս, ետ դառավ ասաց.
— Լա՛վ, ախպեր, տասը բեռը քեզ, ամա էլ բան չմտածես։

Ես ուրախացա, ամա չարը ցեցի նման ջանս ուտում էր, մտածում էի՝ երեսուն բեռը տերտերը ի՞նչ ա անելու, գոնե կեսը՝ ինձ, կեսը՝ նրան, տերտերն էլի հասկացավ, ասավ.

— Վաճառական, թող քու ասածը լինի, հենց իմանանք ախպեր ենք, հալալ ախպոր պես կես անենք: Ագահությունը որ քեզ հաղթում ա, ես չեմ հակառակի։ Ամա էլ դրանից դենը անց չկենաս:

Տերտերի բարեսրտությունը ինձ ավելի երես տվեց, չարը սիրտս առել էր, ասում էր. «Տերտերները աղքատ պետք ա ապրեն, նրանք պետք ա իրանց օրը ապաշխարանքով անցկացնեն, ծոմ ու պասով, ճգնավորի կյանքով ապրեն, որ աստծուն սիրելի՝ մարդկանց դուրեկան լինեն։ Էս տերտերը քսան բեռը ի՞նչ պիտի անի։ Արի քառասուն բեռն էլ զոռով թե խաթրով, քշեմ իմ դուռը։

Տերտերը սուս ու փուս ետ դառավ, ունքերը կիտած ասավ.

— Վաճառական, ագահությունը քեզ աստծու ճամփից հանում ա։ Թե ես իմ բաժինը ի՞նչ կանեմ, էդ իմ բանն ա։ Կարելի ա աղքատներին եմ բաժանում, կարելի ա վանք եմ շինում, կարելի ա ուսումնարան եմ բաց անում, կարելի ա եսիրությունից մարդ եմ ազատում։ Քեզ ի՞նչ, չէ՞որ ես իմ կամքով քեզ ինձ հետ հալալ ախպերացրի։ Սրանից ավելի ագահությունը քեզ վնաս կտա։ Բայց դե որ մտքովդ էդ չարն էլ անցավ, ախպեր, քառասուն բեռն էլ թող քեզ լինի։ Գնա, բալքի աչքդ կշտանա։

Ասավ ու առաջ ընկավ։ Ես մի քիչ կարմրեցի, երեսս տաք ու հով ելավ, զարմացա տերտերի վրա` ասում են տերտերները ագահ են, ամա էս տնաշենը իսկի ագահություն չունի։ Մեկ էլ մտածեցի, ո՞վ գիտի, կարելի ա՝ էն ղութին, որ ծոցը դրեց էս քառասուն բեռնիցն էլ թանկ արժի։ Էրնեկ նրան, ով էդ ղութուն կտիրանա։ Արի երեսս պնդացնեմ ու էն ղութին էլ ուզեմ։ Թե իրա կամքով կտա, լավ, թե չէ՝ վրա կթափենք զոռով կխլենք։

Ասի՝ չասի, մին էլ տենամ տերտերը ջորուց վեր եկավ ու ինձ խիստ ասավ.

— Է՛յ վաճառական, ագահությունը քեզ կուրացրել ա։ Արի ինձ լսի, գոնե էդ մի չար մտքից ձեռ քաշիր։

Բայց սիրտս քար էր դառել, ասի՝ տուր մի տեսնեմ էդ ղութին։ Նա սուս ու փուս ղութին ծոցիցը հանեց, բալանիքը պտտեց ու ղութին բացվեց… էնպես մի լույս, մի տաքություն դուրս եկավ էնտեղից, որ աչքերս էրեց, աչքերիս մեջ պեծեր թափվեցին, աշխարքը գլխիս պտույտ եկավ ու ես ուշաթափ ընկա գետին։

Շատ անցավ, թե քիչ, ես ուշքի եկա, կողքիս մարդկանց ձեներ էի լսում, ամա բան չէի տեսնում՝ կուրացել էի։ Հարցրի՝ էդ ի՞նչ մարդիք եք։ — Ասին ճամփորդ ենք, տեսանք ուշաթափ ընկած ես, ուշքի բերինք։ Հարցրի՝ բա տերտերն ի՞նչ ելավ, բեռներն ի՞նչ ելան։ Ասին.— Ի՞նչ բեռներ, ի՞նչ տերտեր։

Ես սուս արի, էլ բան չասեցի։

Էն օրվանից տարիներ են անցել։ Իմ կուրանալու պատճառը հայտնի չի ոչ մեկին։ Էլի առաջվա հարգանքն ու պատիվը ինձ տալիս են, ամա սիրտս չի ուրախանում՝ անչափ ագահությունը ինձ էս օրը գցեց։ Աշխարքը ինձ համար հեչ ա, որ աչքի լույսից զրկված եմ։ Միշտ էստեղ նստած միտք եմ անում, յարաբ աստված իմ մեղքը չի՞ ների, յարաբ տերտերը մի օր ինձ չի խղճա, չի գա, աչքերիս լույսը ետ բերի։ Ասավ ու լռեց։

Տղեն վեր կացավ, սուս ու փուս վաճառականի ձեռքը պաչեց ու գնաց։

Դարբնի դարդը՝ Չինումաչինից, վաճառականի դարդը՝ Բաղդադից, Վանա քաղաք ո՞ւր ես, գալիս եմ լսածներս պատմեմ Վանա թագավորին ու, վերջապես, նրա դարդն էլ իմանամ։

Եկավ, կանգնեց թագավորի դիմաց։ Յոթ անգամ գլուխ տվեց, ձեռները դոշին ծալած պատիվ տվեց ու ասեց.

— Թագավորն ապրած կենա, հրամանքդ կատարել եմ։ Չէ թե մենակ Բաղդադի վաճառականի՝ Չինումաչինի դարբնի դարդն էլ եմ իմացել։ — Ու ամենը պատմեց Վանա թագավորին, ոնց որ ես ձեզ պատմեցի։

— Դե հիմի,— ասեց,— թագավորն ապրած կենա, պատմի քու դարդը։

— Ամենից առաջ,— ասեց թագավորը,— քեզ պետք ա պատմեմ էն, ինչ որ աշխարքը չգիտի, ես ոչ թե տղա եմ, այլ աղջիկ։ Ես թագավոր հորս մինուճար զավակն եմ։ Դեռ բարուրումն էի, որ մերս մեռավ: Ինձ կերակրել ու մեծացրել են իշխանների կնանիքը։ Աչքս բաց եմ արել թե չէ, մեր տերտերներն ու վարդապետները Քրիստոսի ու Մարիամ աստվածածնի անունը բերներին ինձ աղոթքներ ու աստծու անունն են սովորացրել։ Հերս, թե մեր աշխարքից, թե ուրիշ աշխարհներից, գիտնական իմաստուն մարդիկ բերել տվեց, ինձ լավ ուսում տվեց։ Ուսումս որ առա, հերս գանձարանի դուռը բաց արավ, ասաց, ինչ ուզում ես արա քու բարի սրտովը։

Ես ուսումնարաններ բաց արի, աղքատանոցներ, ժամեր ու վանքեր, շատ անբախտների արտասունքը սրբեցի, շատերին չար ճամփից ետ դարձրի։ Կյանքս ուրիշների համար ետ դրած, ես անց էի կացնում իմ օրերը ուրախ ու բախտավոր, աչքս երկինք գցած՝ միտքս տված բարեգործության։

Մի օր էլ աղախիններիս հետ ման էի գալիս քաղաքում, տեսա զարգյարի դռանը կանգնած մի ջահել ու սիրուն տղա։ Տղան ծիծաղն երեսին բարև տվեց ինձ։ Տեսա նրան թե չէ, տղի պատկերը տպվեց սրտումս։ Մտա զարգյարի մոտ, մատանիքը մատիցս հանեցի, ասի՝ ուստա, էս մատանիքի թայը էգուց պատրաստ անես։ Էն տղեն էլ էնտեղ էր։ Հարցրի՝ ո՞վ ա էս տղին։ Զարգյարն ասավ.— էս իմ տղեն ա, թագավորի աղջիկ, ձեր ծառան, մեր մինուճարն ա, իմ ու իրա մոր աչքի սև ու սպիտակը։ —Ասի,— էգուց առավոտ մատանին կղրկես պալատ քու տղի ձեռով։

Գնացի տուն ու էն գիշերը քունս չտարավ։ Զարգյարի տղի պատկերը աչքիս առաջից չէր հեռանում։ Ասում էի տեսնես երեսի նման սիրտն էլ սիրուն ա, խելքն ու քյամալն էլ տեղն ա, թե չէ։

Էգուցը էսօր դառավ։ Աղախինս տուն մտավ թե. — Մի սիրուն տղա, ոսկե սինին գլխին, քեզ համար ծածկած մի բան ա բերել։ — Ասի՝ թողեք, ներս գա — Եկավ էդ տղեն, ոսկե սինով մատանին դրեց առաջիս։ Ես ձեռից բռնեցի, կողքիս նստացրի ու մի քաղցր զրից սկսեցինք։ Չիմացա, թե ժամանակը ոնց անցավ։ Մին էլ դռանը ոտնաձայն լսեցի. իմ թագավոր հերը սովորականի պես ինձ մոտ էր գալիս։ Սիրտս դողդողաց, ես շատ վախեցա, ոնց որ մի մեծ հանցանք արած լինեի։ Չէ՞ անարատ կույս աղջիկ էի. հերս ի՞նչ կասեր, որ էդ ջահել տղին իմ կողքին տեսներ։

Վռազ սնդուկս բաց արի, ասի՝ թագավորը գալիս ա, արի մտի սնդուկը, մինչև նա գա ու գնա։

Խեղճ տղեն հնազանդվեց, սնդուկը մտնելուն պես ես խուփը շրխկալով ծածկեցի։ Էդ շրխկոցի ձենը սիրտս դաղեց, չլինի՞ թե տղի գլխին դիպավ։

Մինչև հերս եկավ, քեֆս ու հալս հարցրեց, վեր կացավ գնաց՝ իմն ինձ հասավ։ Թռա սնդուկը բաց արեցի, ի՞նչ տեսնեմ, երանի երկինքը փուլ էր եկել գլխիս, կամ հողը պատռվել էր ու ինձ կուլ էր տվել։ Վռազելուց որ սնդուկի խուփը վրա էի բերել, դիպել էր տղի քներակին ու տեղնուտեղը սպանել։

Էս ինչ բան էր, տեր աստված։ Հիմի ինչ անեմ, ո՞նց անեմ, թե հայտնեմ հորս, խայտառակությունը ավելի կլինի։ Ինձ ինչպես են ճանաչել ու ինչ դուրս կգա։ Հազար ու մի տեսակ բամբասանք կանեն, ես կդառնամ մի մատը մեղր, էլ չեմ կարող լուս աշխարհ դուրս գալ։ Կասեն, էն սուտ ճգնավորին տեսեք, դուրսը լավություն ա անում, տանը աննամուսություն։

Մութը որ վրա հասավ, ես ճարը գտա։ Իմ թագավոր հերը մի արաբ ձիապան ուներ։ Ես ինչ աչքս բաց էի արել, նրան մեր տանն էի տեսել։ Շատ ճշմարիտ ու հավատարիմ ծառա էր։ Թագավորը նրան շատ էր հավատում ու հավանում։ Ասի կկանչեմ արաբին, նա էս բանը հենց կծածկի, որ ոչով չի իմանա։

Ասի ու արի։ Ամեն ինչ պատմեցի արաբին, ասաց.

— Միամիտ կաց, թագավորի աղջիկ, ես ձեր տան հավատարիմ ծառան եմ, դու իմ խտտին ես մեծացել, գլուխս մահու կտամ, չեմ թողնի որ քու երեսին նախատինք գա։

Ու արաբը վերցրեց էն մեռած տղին, թաքուն ճամփով տարավ ծովը գցեց:
Սեկել օրը, որ զարգարը հարց ու փորձ էր արել իր կորած տղի մասին, արաբն ասել էր, որ նա մատանին բերեց տվեց ու վռազ գնաց։ Հետո տեսել էին նրան քաղաքից դուրս մի քանի ընկեր տղերանց ու աղջկերանց հետ քեֆ անելիս։

Էդպես մի քիչ հանգստացա, որ պատիվս փրկվեց, ամա քունս փախավ, իշտահս կապվեց, երեսիս գույնը թռավ, տանջվում էի, որ էն խեղճ ու անմեղ տղի արյունն ընկա։

Ինչքան հերս զոռում էր, թե ասա, ի՞նչ ա պատահել քեզ, ասում էի, դու գիտես, որ իմ միակ դարդն ու հոգսը մեր խեղճ ժողովուրդն ա։

Էդպես անց կացավ մի քիչ ժամանակ։ Հանգստությունս կամաց-կամաց տեղն եկավ։
Մի իրիկուն, էս արաբը եկավ կանգնեց դեմս ու ասեց.

— Թագավորի աղջիկ, պետք ա գլուխդ հետս մին անես։— Ես սարսափեցի, ջանս դող ընկավ։ Ականջներիս չհավատացի, ամենահավատարիմ, բոլորից սիրված, թագավորի սիրելի ձիապանի լեզուն ո՞նց շուռ եկավ ու էդ խոսքը ասավ։

— Էդ ի՞նչ ես ասում,— ասի,— հավատարիմ արաբ, բա դու խիղճ չունե՞ս, դու իմ հոր տեղն ես, ես՝ քու աղջկա։ Ամոթ ա, աստված կպատժի քեզ։ Արաբը սատանի աչքերով ինձ մտիկ արավ, սեպերը բաց արավ ու լրբաբար ասաց.

— Կամքս կկատարես՝ լավ, չէ՝ ամեն բան աշխարքով մեկ կանեմ, խայտառակ կլինես։ Լավն էն ա, սուս ու փուս կամքս կատարես։ Քեզ երեք օր ժամանակ։
Երեք օրեն վրա էն սև օձն եկավ ու ինձ ասավ.

— Թագավորի աղջիկ, էս իրիկուն իմ ծանոթ երեք տղա իրանց սիրեկանների հետ մի տեղ քեֆ են անում։ Արի ես ու դու էլ գնանք էնտեղ քեֆ անենք։
Ինչքան աղաչեցի, պաղատեցի, որ ձեռ քաշի, չելավ։ Տեսա ճար չկա, մի սարսափելի բան միտք արի, սիրտս էփում էր, ասի դե որ քու սիրտը քար ա, թող գնամ շորերս փոխեմ, հազրվեմ, գնանք։

Նա ուրախ-ուրախ դուրս գնաց։ Վեր կացա հորս ալմաստի ղամեն շորերիս տակ կապեցի, լավ պաշարեղեն հավաքեցի, հորս մառանիցը մի տասը շիշ յոթ տարվա հին գինի վերցրի, որ շատ քաղցրն էր, ամա շատ էլ թունդ, ամեն մարդ չէր կարենում դիմանա։

Արաբն եկավ, ու մենք գնացինք։ Քաղաքի ծերին մի կենտ տուն կար. էնտեղ արաբի ասած երեք տղեն իրանց սիրեկաններով քեֆ էին անում։

Երբ որ արաբի հետ ներս մտա, նրանք համ զարմացան, համ ուրախացան.

— Դու բարով եկար, հազար բարի, թագավորի աղջիկ, մեր արաբի հետ մեր աչքի, մեր գլխի վրա տեղ ունես։

Ու ես բազմեցի արաբի կողքին, ամենքի գլխին։ Երեսիս ամոթը ետ դրի ու սկսեցի նրանց հետ քեֆ անել։ Սիրտս եփ էր գալիս, որ էն արաբը ձեռը ճտովս էր գցում, հենց իմանում էի, թե սև օձ փաթաթվեց վզիս, ամա ի՞նչ արած, մտքիս դրածը դեռ չէի կատարել։ Բոլորը՝ թե տղա, թե աղջիկ լավ խմել էին, ես էլ ձևացնում էի, թե ես էլ եմ խմած։

Քեֆի էն թունդ պահին, վեր թռա ու ասի. «վա՜յ, սիրելիք, ոնց եմ մոռացել, ախր ես ձեզ համար լավ, թագավորական ուտելիք ու թագավորական մառանի լավ գինի եմ բերեր։ Ասի ու բերի ամենը շարեցի սուփրի վրա։ Բոլորն էլ խմեցին, հարբեցին ու էստեղ– էնտեղ վեր ընկան։ Արաբը նրանց յոթը տակ անց էր կացել։

Հենց էդ ժամանակը ես իմ նամուսը, իմ պատիվը փրկելու համար, մի սարսափելի գործ կատարեցի։ Փեշիս տակից հորս ալմաստի ղամեն հանեցի ու կատաղած վրա ընկա արաբի ու էն վեցի վրա, յոթին էլ սպանեցի ու ինքս ինձանից սարսափած՝ մինչև մեր պալատը, մեր տունը մի շնչով ետ փախա։ Քիչ էր մնում գժվեմ, որ ես կույս աղջիկ, իմ անարատ, անմեղ ձեռով յոթը մարդու սրի քաշեցի։ Չհաշված, որ զարգյարի տղի մահվան անտեղի պատճառն էլ ես էի. ութը մարդու արուն ա ծանրացած իմ սրտումը։

Ճիշտ ա՝ իմ գաղտնիքը ոչ ով չիմացավ, ամա ես վճռեցի աշխարհ չմտնեմ՝ մարդու չգնամ։ Թագավոր հերս դարդիցը մեռավ, ու ես նրա տեղը թագավոր դառա, շորերս փոխեցի, տղամարդու շոր հագա ու տղամարդու պես գործ կատարեցի։

Էն օրվանից սկսած ամեն առավոտ ես հարյուր ոսկի եմ բաժանում աղքատներին, ինչպես արել եմ քու ձեռով յոթ տարի։ Ամեն օր միտք եմ անում, թե «Յարաբ աստված էսքան ողորմություն տալուց, էսքան ապաշխարանք քաշելուց հետո իմ մեղքը կների՞, թե չէ»։

* * *

Ու մեր դարդ իմացող տղեն շալակն առավ Չինումաչինի դարբնի, Բաղդատի կույր վաճառականի, Վանա թագավորի աղջկա դարդը։

Ու էս աշխարհ ման եկած, շատ բան տեսած տղեն միտք էր անում, թե աշխարքում անդարդ մարդ չկա։

Էս մտքերի հետ ընկած, տղեն գնում էր տուն, իրանց գեղը, իր հորն ու մոր ու ընկերների մոտ։

Թող աստված բարի ճամփա տա նրան։

Հանսելն ու Գրետելը

Հանսելն ու Գրետելը լեռան վրա էին ապրում իրենց հայրիկի և խորթ մոր հետ: Նրանց հայրը աղքատ փայտահատ էր: Աղքատության պատճառով խորթ մայրը համոզում է հորը հրաժարվել անտառում Հանսելից և Գրետելից:
Փոքր երեխաները խուճապահար են լսում նրա ծրագիրը, և նրանք հավաքում են փոքրիկ սպիտակ խճաքարեր ՝ հետք թողնելու համար, որպեսզի կարողանան վերադառնալ տուն: Վերադառնալուն պես խորթ մայրը համոզում է փայտահատին կրկին լքել երեխաներին: Սակայն այս անգամ նրանք չկարողացան մանրախիճ գտնել, բայց թողնում են փոքրիկ հացաթխման հետքեր: Ավոք, անտառում վայրի կենդանիները հացաթխման հետքեր են ուտում: Հանսելը և Գրետելը կորել են անտառում:

Երկար պայքարելուց հետո Հանսելը և Գրետելը գտնում են կոճապղպեղի տուն ՝ շաքարի պատուհաններով: Երեխաները գայթակղվում են ու սկսում հաց ուտել: Կախարդը, որն ապրում է տանը, դիմակավորվում է որպես պառավ տիկին և երեխաներին հրավիրում տուն: Մեղրաբլիթով տունը նա գրավում է երեխաներին և կերակրում նրանց ՝ գիրացնելու և ի վերջո ուտելու համար:

Հանսելը վանդակում է, իսկ Գրետելը ստիպված է դառնալ նրա ծառան: Նա սկսում է նախապատրաստվել Հանսելը հսկայական անոթի մեջ եռացնելու համար և խնդրում է Գրետելին ապահովել, որ վառարանը պատրաստ լինի թխելու համար: Գրետելը հասկանում է կախարդի մտադրությունները և խաբում նրան կախարդին վառարանում փակելու համար: Հանսելը և Գրետելը տանից մի քանի զարդեր և քարեր են վերցնում, և նրանք մեկնում են տուն ՝ վերադառնալու իրենց հոր հետ:

Վերջապես, նրանք հասնում են իրենց տուն և պարզում, որ խորթ մայրը մահացել է: Նրանց հայրը ուրախ է, որ վերամիացավ իր երեխաների հետ և վաճառում է թանկարժեք քարերը ՝ ընտանիքի համար սննդի պաշարներ գնելու համար:

«Ելք» ստուգատես

Ես Ինգա Աբրահամյան, այս տարի ես ավարտումեմ երրորդ դասարանը։

  • ընթերցելու կարողությունների ցուցադրում
  • մաթեմատիկական, տրամաբանական կարողությունների ցուցադրում
  • մեդիահմտությունների ներկայացում, բլոգավարություն
  • երաժշտական ունակությունների ցուցադրում
  • մարզական կարողությունների ցուցադրում
  • տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
  • բնագիտական գիտելիքների ներկայացում
  • օտար լեզուներով շփվելու կարողությունների ցուցադրում։

Ծույլ-գետը

Ծույլ-գետը

 

Կաթ-կաթ-կաթ…  կաթ`տոթին, կաթ` հովին,  շոգին,  հովին,  օր ու  գիշեր կաթ-կաթ-կաթ: Մեկ ձյուն է,  մեկ անձրև,  կարող է՝ հազար տարի որ ապրես, մեկ էլ տեսար իմացար…

Ամբողջ օրը չորս  պատի մեջ, ալարում ես  մտածել: Ալարում ես հաց ուտել, հա՜ց ուտել:  Ալարում ես վեր կենալ, վե՜ր կենալ,  նույնիսկ պառկել ալարում ես, ալարում ես, ալարո՜ւմ:  Տեսնես` ի~նչ է պատահել. Ծույլ- գե~տն է վարարել…

Ի~նչ էլ լավ է Ծույլ-գետի վրա… Լողում եմ, լողում իմ Ծույլ — նավակով: Ինչքա~ն լայն է, ինչքա~ն խոր, լայն ու խոր, լայն ու խոր: Ա~յ քեզ Ծույլ գետ… Էս ի~նչ լավ է, լա~վ է, լա~վ…

Ես նավակով լողում եմ, լողո՜ւմ,  թիակները պտտվում են, պտտվո՜ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ի՛նքը ընկներ նավակի մեջ:  Լավ կլիներ:

Արի ու տես` ձուկն էլ մոտիկ չի գալիս: Տեսնես՝ ինչ է մտածում, որ մոտ չի գալիս: Կարող է` նա±վն է բարձր: Արի փորձեմ մի բան անել: Կացինը վերցրի, նավը ծակեցի: Ջուրն էլ հոսեց ուղիղ նավի մեջ: Նավս էլ սուզվեց ու սուզվեց,  իջավ ջրի հատակը: Ձուկն էլ շուրջը` ծո~վ: Դե լավ, ծով չէ, մի մե~ծ գետ: Մնում է` պոչից բռնես, բռնես ու վերջ: Ախր ես  էլ հավես չունեմ,   ալարում եմ ալարեմ:  Պառկել եմ ու մտածում եմ: Մտածո՜ւմ եմ, մտածո՜ւմ եմ, թե ձկներին  ոնց բռնեմ:  Գտա…
_Է~յ,_ասում եմ,_ ա՛յ ձկներ,  լողում եք ու լողում, լողակներդ ու պոչերդ եք շարժում, էդ ո±նց է, որ չեք ալարում:

Ձկները բլթացրին ու մտածեցին. «Ճիշտ որ,  հավես չունենք, ալարում ենք ալարենք»: Պոչերը էլ չշարժեցին, ծուլացան ու  ալարեցին, իջա~ն, իջա~ն, իջան ջրի հատակը:  Նավս լցվեց մի սար ձկով:  Պառկել եմ ու  ալարում եմ, ալարում եմ, ալարո~ւմ եմ, ձուկն էլ` շուրջս` ալարում է,  ալարում է, ալարո~ւմ է` մեծերը` փորիս, փոքրերը`  թաթիս:

Ըհը, ըհը,-մտածում եմ,- մի լիքը նավ ձուկ եմ բռնել, տուն գնալու ժամանակն է: Ինչպե՞ս գնամ, նավս ծակ է, թիավարել ալարում եմ: Որոշեցի իմ Ծույլ-գետի խելքը ուտել: Ասում եմ նրան.

_Ծույլի’կ-մայրիկ, անուշիկ-քաղցրիկ, գրկեցիր ինձ, գրկիդ մեջ պահեցիր: Բայց , ինչպես ասեմ, ես քեզ հարմար չեմ: Ամաչում եմ, բայց  կասեմ` դատող-բանող տղա եմ. աշխատող ու աշխատող,  վարում ու ցանում եմ,այնպես է լինում, որ գիրք եմ կարդում, տառ եմ սովորում,  մի քանիսն էլ արդեն գիտեմ: Աշխարհը շուռ գա, ես իմ գործը պիտի անեմ: Ամաչում եմ, որ ասում եմ, բայց  ինչ անեմ, այդպիսին եմ…

Խոսքս դեռ չէի ավարտել, Ծույլ – գետն այնպես վախեցավ, այնպես բարկացավ, ու ինձ  նավիս  հետ այնպես շպրտեց,  այնպես շպրտեց, որ հայտնվեցի ոչ թե գետափին, այլ տան շեմին:

Էս ի~նչ լավն է մեր Ծույլ գետը, էս ի~նչ լավ…Տանն էլ  լավ է: Ձկները` տնով մե~կ: Փոքրերը` ոնց որ սոխակ, մեծերին էլ ձիերի պես հեծնում ենք, քշում:Էս էլ Ծույլ-գետը:

 

Դպռոցի մոտակա այգում

Բարևձեզ այսոր ես գնացել եմ Բաղշյանի այգի։

Ես այնդեղ լիքը խաղացի ճոճորվեցի և վազեցի։ Ես շատ ուրախեյ, որ գնացի այգի։ Այտ այգին մեր դպռոցի կոխքի այգին է։ Ես իմ ամենալավ ընկերուհու հետ եյ խաղում Վիկտորիայի։ Ես այնդեղ շունիկներին սիրեցի և հետո լվացվեցի և այլն։ ԵՎ սկեյտ քշեցի ստեսուցուն։